գրականություն

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Եվ գայլն ասաց.

– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։

այս առակը մեզ ասում է որ երփ որ գիտելիք չը գիտես մի խօսա որ ավելնորտ մարդկնց մեղկը չգցել։

Leave a comment